Իրանում հայկական եկեղեցու հարակից տարածքում բռնկված հրդեհը մարվել է

9

Իրանի Համադան քաղաքի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում բռնկված հրդեհը չի վնասել եկեղեցու պատմական շինությանը: Այս մասին գրում է տեղի «Ալիք» պարբերականը՝ վկայակոչելով ISNA գործակալությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հունիսի 12-ին, ժամը 00:14-ին եկեղեցու հարակից տարածքում հրդեհի բռնկման մասին ահազանգ է ստացել Համադան քաղաքի թիվ 18 հրշեջ կայանը: Դեպքի վայր են մեկնել նույն կայանի աշխատակիցները, ինչպես նաև Համադանի կենտրոնական հրշեջ ծառայության փրկարարները, որոնց էլ հաջողվել է մեկուսացնել բռնկված հրդեհը՝ 1 ժամ տևողությամբ հրդեհաշիջման աշխատանքներից հետո: Հ

Հրդեհաշիջման աշխատանքների սահուն իրականացումը, և դրա արդյունքում պատմական շինությանը վնասներ չհասցվելու փաստը պայմանավորված է փրկարարական թիմերի արագ արձագանքման և գործողությունների հրատապ կազմակերպման իրողությամբ: Պատահարի հետևանքով տուժածներ չկան, իսկ պատճառը հարակից խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհն է եղել, որը տարածվել է՝ հասնելով եկեղեցու շինությանը, որի արդյունքում մասամբ այրվել է եկեղեցու ճակատային հատվածը, սակայն ոչ պատմական շինությունը: