1979 թվականից՝ իսլամական հեղափոխությունից ի վեր, Իրանի և ԱՄՆ միջև դադարեցված ուղիղ ավիահաղորդակցությունը կվերականգնվի մոտ ժամանակներս, հայտարարել է Իրանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Աբոլֆազ Հեջազին:
Առաջին թռիչքն իրականացնելու նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է Persian Gulf Zomorrod ընկերությունը: Այժմ ընկերությունը սպասում է 13 ժամյա թռիչք իրականացնելու համար արտոնագիր ստանալուն: ԱՄՆ-ում մոտ 4 միլիոն իրանցի է բնակվում, ովքեր մեծամասամբ ապահովված են: Ուղիղ չվերթը մեծաքանակ արտարժույթի կբերի Իրան: Հեջազիի կարծիքով, չվերթները պետք է իրականացվեն Նյու Յորքից իրանական Քիշ կղզի, որն ազատ առեւտրի գոտու կարգավիճակ ունի և այնտեղ հասնելու համար վիզայի կարիք չկա: և














