Իրանի հոգևոր առաջնորդը Հոլոքոստը ժխտող հոլովակ է տարածել

18

Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին Հոլոքոստի հիշատակման օրը Հոլոքսոտի փաստը ժխտող տեսահոլովակ է տեղադրել իր իսկ կայքում:

Տեսահոլովակում Խամենեին հարցականի տակ է դնում հրեաների Հոլոքոստը և աշխարհի ուշադրությունն է հրավիրում Պաղեստինում ընթացող շարունակական բռնությունների և սպանությունների փաստին՝ շեշտելով, որ իրական Հոլոքոստը հենց այնտեղ է տեղի ունենում:

Հոլովակում նա քննադատում է Արևմուտքին սիոնիստական ռեժիմին աջակցելու համար: