Իրանը ցանկություն չունի, որպեսզի տարածաշրջանում անկայունություն լինի. ՀՀ-ում Իրանի դեսպան

28

Եթե կա բանակցություն, ապա ինչո՞ւ պետք է ձեռքը մեկնել զենքին: Իրանը ցանկություն չունի, որպեսզի տարածաշրջանում անկայունություն լինի,- այս մասին հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին: 

Ի պատասխան Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զինելու վերաբերյալ հարցին՝ դեսպանը հարցադրում արեց. «Կարո՞ղ եք մի երկիր ցույց տալ, որն անվտանգության հասած լինի կուտակված զենքի շնորհիվ կամ զանգվածային անվտանգության զենքերով: Այդ երկրների անվտանգությունը ցածր մակարդակի վրա է»:

Անդրադառնալով Հայաստանում խաղաղապահ ուժերի տեղակայման հարցին՝ Իրանի դեսպանը պատասխանեց. «Մենք դեմ ենք տարածաշրջանում ցանկացած օտար ուժերի տեղակայմանը: Դա կվտանգի ամբողջ տարածաշրջանը, դրա ականատեսը եղել ենք Իրաքում ու Աֆղանստանում»: