Իրանը պատրաստվում է ավելացնել նավթի արտահանման հոսքը Եվրոպա: Գրում է PressTV-ին՝ վկայակոչելով Իրանի Ազգային նավթային ընկերության տնօրեն Ռոքնոդդին Ջավադիին:
Մինչև փետրվարի վերջ Իրանը Եվրոպա կուղարկի ածխաջրածինների երկրորդ խմբաքանակը:
«Մինչև ընթացիկ ամսվա վերջ մենք Եվրոպա կուղարկենք նավթի նոր խմբաքանակ: Այն կլինի պատժամիջոցների վերացումից հետո երկրորդը»,- ասել է նա՝ հավելելով, որ առաջին խմբաքանակը դեռ ճանապարհին է:














