Իրանը ԼՂ հակամարտության հարցում վարել է հավասարակշռված քաղաքականություն. դեսպան

9

Ադրբեջանում ԻԻՀ դեսպան Մոհսեն Փաք Այինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով, այլ տարբերակ չկա: Տեղեկացանում է Panorama.am` հղում անելով իրանական «Խաբարօնլայն.իռ» կայքին:

Իրանի դեսպանը այն հարցին, թե հնարավո՞ր է, որ նման լարված իրավիճակում որպես տարածաշրջանի գերտերություն Իրանը հանդես գա միջնորդական առաքելությամբ՝ հիշեցնելով Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Ահմադովի՝ վերջերս արած այն հայտարարությունը, թե իր երկիրը պատրաստ է Հայաստանի հետ պատերազմի, դեսպանը պատասխանել է.

«Իրանը 1994թ. զինադադարի կնքումից հետո մինչև 1997թ. հակամարտության լուծման հարցում գործուն դերակատարություն է ունեցել»,-նշել է դեսպան Փաքայինը և հավելել,-«Իրանը ԼՂ հակամարտության հարցում վարել է հավասարակշռված քաղաքականություն՝ զարգացնելով իր հարաբերությունները թե Հայաստանի և թե Ադրբեջանի հետ»:

«Հավասարակշռված քաղաքականության հետ մեկտեղ Իրանը ուշադրությամբ հետևել է տարածաշրջանի ռազմական իրավիճակին: Այդ մոտեցումը Թեհրանի՝ տարածաշրջանային քաղաքականության կարևոր ձեռքբերումն է, քանի որ այդ կերպ անհրաժեշտության դեպքում Իրանը կարող է միջնորդական առաքելություն իրականացնել»,-հավելել է Ադրբեջանում Իրանի դեսպանը:

Դեսպան Փաք Այինը իր խոսքում նշել է, որ Իրանի և Արևմուտքի հարաբերությունների բարելավումը կարող է նպաստել ԼՂ հակամարտության լուծման գործընթացին: