Իրանը «զսպվածության» կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին

7

Իրանի ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Բահրամ Ղասեմին հայ-ադրբեջանական սահմանի լարվածության հետ կապված հանդես է եկել հայտարարությամբ՝ Հայաստանին և Ադրբեջանին «զսպվածության» կոչ անելով:

Ինչպես հաղորդում է mehrnews.com-ը, Իրանը «հյուսիսային իր երկու հարևաններին կոչ է անում անել առավելագույնը երկխոսության և բանակցությունների միջոցով տեղում իրավիճակը կայունացնելու համար»։

Ղասեմին հույս է հայտնել, որ միջազգային բոլոր կառույցները և մեխանիզմները, որոնք պատասխանատու են ԼՂ հակամարտության կարգավորման համար, հանձնառու կլինեն կոնֆլիկտին վերջ դնելու հարցում:

Իրանը նաև պատրաստակամություն է հայտնել «երկու կողմերի օգնությամբ» տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատել։