Իսրայելի և ՄՄ-ի միջև ազատ առևտրի գոտու շուրջ բանակցություններ կսկսվեն. հատուկ խումբ է ձևավորվել

18

Մաքսային միությունը և Իսրայելը համատեղ հետազոտական խումբ են ստեղծել՝ ազատ առևտրի գոտու ստեղծման հեռանկարներն ուսումնասիրելու նպատակով, հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը: 

Դեռևս ամիսներ առաջ արդեն տեղեկացրել էինք, որ Իսրայելը այս տարի ՄՄ-ին միանալու մտայնություն ունի, մասնավորապես այս մասին խոսել էր Իսրայելի Միջազգային առևտրի գծով նախարար Ավիգադոր Լիբերմանը: Իսկ այսօր արդեն հարցի շուրջ խումբ է ձևավորվել՝ բաղկացած  ԵՏՀ փորձագետներից, Մաքսային միության և Իսրայելի նախարարություններից և գերատեսչություններից։

ԵՏՀ առևտրի գծով նախարար Անդրեյ Սլեպնևի խոսքով՝ հետազոտական խմբի խնդիրն է երկրների միջև ազատ առևտրի գոտու ստեղծման հեռանկարների խորը վերլուծությունը։

Խումբը ձևավորելուց հետո փորձագետները հատուկ հաշվետվություն և խորհրդատվություն կներկայացնեն, որոնց հիման վրա որոշում կկայացվի ՄՄ-ի և Իսրայելի միջև ազատ առևտրի գոտու շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ։