Իսրայելը 2014-ին մուտք կգօրծի Մաքսային Միություն

6

Իսրայելը մտադիր է 2014 թ-ին մուտք գործել Մաքսային Միություն: Այս մասին հայտարարել է Իսրայելի Միջազգային առևտրի գծով նախարար Ավիգադոր Լիբերմանը:

Վերջինս նշել է, որ ազատ առևտրի վերաբերյալ պայմանագրեր կկնքի մասնավորապես Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ: Հայտարարության մեջ նաև ասվում է, որ անցյալ շաբաթ Ինդոնեզիայում հանդիպել են Իսրայելի, Ռուսաստանի և Եվրասիական միության ներկայացուցիչները, որտեղ քննարկվել է Իսրայելի և այդ երկրների միջև առևտրա-տնտեսական հարաբերությունները նոր մակարդակի վրա հասցնելը:

Նշենք, որ այսօր Իսրայելից Մաքսային Միության երկրներ  արտահանումը մոտ 2 տոկոս է կազմում, որի առյուծի բաժինը Ռուսաստանինն է՝ մոտ մեկ միլիարդ, իսկ եթե Իսրայելը մուտք գործի Մաքսային Միություն, ապա նրա արտահանման ծավալները շուրջ երկու անգամ կաճեն:

Ռուսական կողմի ներկայացուցիչները չնայած որ կողմ են Իսրայելի անդամակցությանը կառույցին, բայց շեշտում են, որ այս երկրի մուտքը ՄՄ շատ բարդ է լինելու՝ վերջինիս Եվրամության հետ ասոցացված լինելու պատճառով: