Իսրայելը օկուպացված հողերում ևս 300 տուն կկառուցի

12

Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել Հորդանան գետի արևմտյան ափին՝ պաղեստինցիներին պատլանող տարածքներում, 300 տուն կառուցելու ծրագրին: Հաղորդում է BBC-ին՞

Ավելի վաղ այդ տարածքում Իսրայելի իշխանությունները դատարանի որոշմամբ ապամոնտաժել էին երկու բնակելի տուն, որոնք ապօրինաբար էին կառուցվել պաղեստինցիներին պատկանող տարածքում:

ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել էին, որ օկուպացված տարածքներում  կառուցված իսրայելական շինությունները խախտում են պաղեստինցիների իրավունքները, քանի որ նրանց այնտեղից դուրս մղելու նպատակ են հետապնդում: