Ուկրաինայից Իսրայել տեղափոխված հրեաները 4000 դոլար կստանան

13

2015թ. մարտի 1-ից 2016թ. դեկտեմբերի 31-ն Ուկրաինայից Իսրայել տեղափոխված հրեաները կստանան լրացուցիչ դրամական օգնություն՝ 4.000 դոլար մեկ ընտանիքի համար, որոշումը կայացրել է Իսրայելի կառավարությունը: Գրում է Обозреватель-ը։

Իսրայելի կառավարությունը ծայրահեղ միջոցների ծրագիր է ընդունել՝ Ուկրաինայից, Ֆրանսիայից և Բելգիայից ժամանած նոր քաղաքացիների ինտեգրման գործընթացի բարելավման համար: 

Ըստ այդմ՝ ծրագիրը լրացուցիչ՝ մոտ 47 մլն դոլարի չափով կառավարական ֆինանսավորում է ստացել։

Նախորդ շաբաթ կառավարական ծրագրի նախապատրաստական գործընթացի ժամանակ նախարար Լանդվերը պնդել էր, որ հայրենադարձների ցուցակում ներառեն Ուկրաինայից ժամանողներին, որտեղ իրավիճակը շարունակում է լարված մնալ։

Եվ որոշման համաձայն Ուկրաինայից Իսրայել վերադարձաց յուրաքանչյուր հրեայի ընտանիք կստանա 4000 դոլար: