Իսրայելը կոչ է արել միջազգային հանրությանը ճանաչել քրդերի՝ անկախ պետություն ունենալու իրավունքը, հաղորդում է korrespondent.net-ը:
Երկրի արդարադատության նախարար Աելետ Շակեդն ազգային անվտանգության համաժողովի ընթացքում հայտարարել է Թուրքիային և Իրաքին սահմանակից տարածքի վերաբերյալ քրդերի իրավունքի մասին։
«Սահմաններն այժմ լղոզված են, և հնարավոր չէ հստակ տարբերակել քաղաքացիական անձին ահաբեկիչ գրոհայինիցե,- ընդգծել է Շակեդը:
Նշենք, որ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն 2014 թվականին առաջին անգամ կոչ է արել ստեղծել անկախ Քուրդիստան: Նա այդ ժամանակ նշել է, որ անկախության քրդերի ձգտումը հարկավոր է պաշտպանել իսլամիստների ազդեցության թուլացման համար։














