Իսրայելը Գազայում ցեղասպանություն է իրագործում. Այաթոլահ Ալի Խամենեի

22

Իրանի հոգևոր առաջնորդ մեծ Այաթոլահ Ալի Խամենեին Իսրայելին մեղադրել է Գազայի հատվածում ցեղասպանություն իրագործելու մեջ: Տեղեկացնում է PressTv-ին:

Իրանի հոգևոր առաջնորդը նշել է, որ Մուսուլմանական աշխարհը պետք է զինի Պաղեստինին, քանի որ միայն այս ճանապարհով կարելի է պայքարել Իսրայելի Սիոնիստական ռեժիմի դեմ: Խամենեին նաև հավելել է, որ Իսրայելը այսօր զղջում է սկսված պատերազմի համար և հենց այդ պատճառով Թել-Ավիվի Ամերիկյան և Եվրոպական աջակիցները ամեն ինչ անում են Պաղեստինի և Իսրայելի միջև հրադադարի հասնելու համար այդ նույն Սիոնիստական ռեժիմը փրկելու համար: 

Նշենք, որ Գազայի հատվածում մոլեգնող պատերազմի ընթացքում արդեն իսկ զոհվել են 1,100 պաղեստինցիներ, իսկ 6,500-ը վիրավորվել են: