Իսրայելը աֆրիկացի փախստականներին առաջարկում է լքել երկիրը, հակառակ դեպքում կհայտնվեն բանտում

11

Իսրայելի իշխանությունները երկրում գտնվող աֆրիկացի հազարավոր ներգաղթյալների առաջարկել են 3500 դոլարի դիմաց լքել երկիրը, եթե ոչ ապա կհայտնվեն բանտում: Գրում է The Washington Post-ը:

Էրիթրեայից և Սուդանից Իսրայել ժամանած 45.000 մարդ իրազեկվել են, որ երկիրը պետք է լքեն 30 օրվա ընթացքում: Այդ դեպքում հրեական պետությունը նրանց կտրամադրի 3500 դոլար (կանխիկ) և մեկ ուղղությամբ ավիատոմսի գինը:

Իսրայելում ապաստան գտած փախստականները կարող են վերադառնալ հայրենիք կամ աֆրիկյան մեկ այլ երկիր: Հակառակ դեպքում նրանք կուղարկվեն բանտ: