Ադրբեջանի սահմանային ծառայության ծովային ուժերը կհամալրվեն իսրայելական “Israeli Shipyard” ընկերության արտադրության պարեկային 6 Shaldag Mk V և 6 հրթիռային մոտորանավակներով, հաղորդում է IHS Jane’s Navy International ռազմական հանդեսը:
Մոտորանավակների կառուցումը տեղի կունենա Բաքվի մերձակա նավաշինական գործարանում, որտեղ աշխատում է 100 մասնագետ: Ներկայում ավարտվել է Israel Shipyards ընկերության արտադրության Shaldag Mk V երկու մոտորոնավակների հավաքումը:














