Իսրայելա-թուրքական հաշտեցումը հունիսի 26-ին կլինի

5

Իսրայելն ու Թուրքիան որոշել են հունիսի 26-ին հայտնել երկու պետությունների միջև տարաձայնությունների կարգավորման և հարաբերությունները լիարժեք վերականգնելու մտադրության մասին: Այս մասին գրում է Hurriyet-ը:

Պարբերականը նշում է, որ  եթե կողմերը համաձայնության գան, հնարավորինս արագ կվերականգնվի համագործակցությունը պաշտպանական ու էներգետիկ ոլորտներում և կվերսկսվի համատեղ զորավարժությունների անցկացումը:

Սակայն Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն, ի պատասխան Hurriyet-ի հայտարարել է, որ բանակցությունները շարունակվում են ու դրանց ելքը Իսրայելից է կախված:

«Մեր պայմանները շատ պարզ են: Իսրայելական կողմի հետ մեր հաջորդ հանդիպման ժամանակ համաձայնության գալը պայմանավորված է իսրայելական դիրքորոշումով»,- ասել է Չավուշօղլուն:

Նշենք, որ Թուրքիան Իսրայելից պահանջում է Գազայի  շրջափակման վերացումը: