Իսլամիստները Պալմիրա քաղաքում հնագույն տաճար են պայթեցրել

37

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Սիրիայի Պալմիրա քաղաքում հնագույն տաճար են պայթեցրել: Տեղեկացնում է CNN-ը:

«Իսլամիստները մեծ քանակությամբ պայթուցիկներ են տեղադրել Բաալ-Շամին տաճարում, որից հետո այն պայթեցրել են՝ տաճարին մեծ վնաս հասցնելով»,- նշել է միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Մամուն Աբդուլքարիմը։

Նշենք, որ տաճարը գտվում էր ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով զբաղվող կազմակերպության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության ներքո:

Ի դեպ, ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ն տվյալների՝ ԻՊ-ը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենախոշոր վնասն է հասցրել մշակութային հուշարձաններին։