«Իսլամական պետություն»-ը ոչնչացրել է հնագույն պարթևական Հաթրա քաղաքը (Տեսանյութ)

80

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը շարունակում է ոչնչացրել պատմական վաղագույն կենտրոնները: Այս անգամ ոչնչացվել է հին պարթևական Հաթրա քաղաքը, որը գտնվում է ժամանակակից Իրաքի հյուսիսում։ Գրում է CBS-ը:

Զինյալները ավերել են հնագույն արձանները, մշակութային այլ նմուշներ, որոնք տեղակայված են եղել պատմական հուշարձանի տարածքում։ 

Քաղաքն ավերելու համար նրանք ծանր մուրճեր ու զինտեխնիկա են օգտագործել, ապա  բուլդոզերով հողին են հավասարեցրել հնագույն քաղաքի մնացորդները։

Շեշտվում է, որ զինյալները քաղաքն ավերել են դեռևս մարտի սկզբին, սակայն ամենանշանակալից հնագիտական նյութերը ավերվել են հենց ապրիլի սկզբին։

Քաղաքը ներառված է եղել  ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում՝ յուրօրինակ ճարտարապետության համար, որոնք իրենց մեջ ներառում էին հելլենիստական տարրեր և հին հռոմեական ավանդույթներ։