Իշխանությունն անհանգստանալու բան չունի. Հերմինե Նաղդալյան

6

Իշխանությունը ժողովրդի վստահության հարցում անհանգստանալու բան չունի։ Այս մասին խորհրդարանում ասել է խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ անդամ Հերմինե Նաղդալյանը:

«Իշխանությունն անհանգստանալու բան չունի, թող անհանգստանան նրանք, ովքեր միմյանց կոչ են անում չհիասթափվել։ Կան մարդիկ, որոնք մտածում են, որ Սերժ Սարգսյանի անունը հնարավորինս հաճախ հոլովելով՝ նրանք կարող են լուծել իրենց հայտնի լինելու խնդիրը»,- նշել է նա։