Ինչ է կատարվել գիշերը «Մեյմանդարի» շուկայում. մեքենա են շուռ տվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

8

«Մեյմանդարի» շուկայում գիշերը տեղի է ունեցել ոստիկանական հատուկ գործողություն, ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շուկան փակ է, երեկվա դեպքերի առիթով հարուցված է քրեական գործ, շուրջ երեք տասնյակ անձինք բերման են ենթարկվել, կան ձերբակալվածներ», – նշել է նա։

Շուկայի գործադիր տնօրեն Արթուր Մարտիրոսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նշել է, որ ինքը լսել է, որ քաղաքացիներին ոստիկանները տարել են․ «Գիշերը եկել, տարել են, չեմ կարա տվյալ տամ․․․ասում են՝ եղել է, որ մեքենա են շուռ տվել, եղել է տենց բան, մարդիկ էլ ասում են, որ մեր բերքի համար ենք մեր արել, ճամփեքը փակել են, մենք էլ մեր բերքի համար արել ենք»։
 

[wpcc-iframe style=”border: none; overflow: hidden;” src=”https://www.facebook.com/plugins/video.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fnikol.pashinyan%2Fvideos%2F2909537405940208%2F&show_text=0&width=267″ frameborder=”0″ scrolling=”no” width=”267″ height=”476″]