Ինչ է ԱԱԾ-ն առգրավել Իշխան Զաքարյանի տանից

4
Իշխան Զաքարյանն ԱԱԾ-ում ընդամենը հարցաքննվել է վկայի կարգավիճակով, այլ գործողություն չի եղել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց ՀՀ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը՝ նշելով, որ գործն առնչվում է 2017թ. Խորհրդարանական ընտրություններում կաշառք տալուն։

Հայտնի է, որ երեկ վաղ առավոտյան ԱԱԾ աշխատակիցները ներխուժել էին Իշխան Զաքարյանի առանձնատուն: Հետաքրքրվեցինք՝ ինչ գործողություններ են իրականացվել․ «Դատարանի որոշումով խուզարկություն էր կատարվել։ Քննությանը վերաբերող որևէ բան չի հայտնաբերվել։ Ընդամենը տանից առգրավվել են զենքեր, որոնք օրինական են և գործողություններ անելուց հետո կվերադարձնեն»,- նշեց նա։ Փաստաբանը նշեց, որ հարցաքննությունից հետո ԱԱԾ-ից դուրս են եկել և հետագայի հետ կապված ծանուցում չունեն։ Ըստ տեղեկությունների՝ Զաքարյանի առանձնատնից առգրավվել են թվով 12 որսորդական և այլ զենքեր (հրացաններ, այդ թվում՝ որսորդական, ատրճանակներ), որոնք ունեցել են համապատասխան փաստաթղթեր: