Ինչ են քննարկել ՔՊ նիստում. Փաշինյանը չպատասխանեց հարցերին

13

Hraparak.am-ի փոխանցմամբ, ավարտվել է ՔՊ նիստը:

Նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի պատասխանել հարցերի, նրա օրինակին հետևել է ԱԺ նախագահ Արարատ Միզոյանը:

«Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը նիստի վերաբերյալ որոշ մանրամասներ է հայտնել: Մասնավորապես, որ քննարկվել են ընթացիկ հարցեր՝ Գավառում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ » կուսակցության ներկայացուցիչներ Արթուր  Դանիելյանի միջադեպի վերաբերյալ։