Ինչպես է կորոնավիրուսը ներթափանցել տուն ինտերնատ. 5 հոգի հոսպիտալացվել է

63

Դեռ պարզ չէ, թե որտեղից է կորոնավիրուսը ներթափանցել Նորքի տուն ինտերնատ, քանի որ այնտեղ փետրվարի 27-ից խիստ կարանտին է պահպանվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ Աշխատանքի եւ սոցիլական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը:

«Ոչ ոք դուրս ու ներս չի արել ինտերնատից, նույնիսկ աշխատակիցներն են մնացել, մի բացառություն ենք ունեցել, որ տարեցներից մեկը 3 շաբաթ առաջ բուժման նպատակով տեղափոխվել է Էրեբունիի հիվանդանոց, վերադարձել է այնտեղից եւ թեստավորվել, սակայն նրա թեստը բացասական է եղել: Միակ մուտք ու ելքի դեպքը սա է եղել: Պետք է նաեւ հաշվի առնենք, որ ինտերնատը շատ մոտ է գտնվում Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին,գրեթե 50 մետր հեռավարության վրա»,- ասաց նա: