Ինչպես է Արմեն Սարգսյանը նշելու ծննդյան օրը

4
Հունիսի 23-ը հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ծննդյան օրն է։ 168.am-ը Նախագահի հետ հարցազրույցում հետաքրքրվել է, թե ինչպես է նա նշելու ծննդյան օրը:

-Ինչպե՞ս եք նշելու այն։

-Մեծ խնջույքների սիրահար չեմ եւ երբեք չեմ սիրել ծննդյան օրը ծանրաբեռնել ինչ-որ հատուկ արարողությամբ։ Մշտապես նախընտրել եմ ընտանեկան մթնոլորտը։ Այսօր էլ, աշխատանքային օրվա ավարտից հետո, կնոջս հետ, բնականաբար, կհիշենք կամ կվերհիշենք, որ այսօր իմ ծննդյան օրն է… Իհարկե, կլինեն բազմաթիվ շնորհավորանքներ… Դրանց մեջ ամենից շատ սպասում եմ թոռնիկներիս խոսքին։ Անկեղծ ասած՝ ուրիշ երջանկություն եմ ապրում թոռնիկներիս հետ։ Ամեն տարի նրանք սովորաբար ինչ-որ յուրահատուկ անակնկալ են պատրաստում։ Կարծում եմ՝ այս տարին բացառություն չի լինի, թեկուզ եւ հեռավար։