Ինչու է Փաշինյանը սոցապ փոխնախարարին ազատել պաշտոնից

7
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով՝ Արման Ուդումյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից: ArmDaily.am-ի հետ զրույցում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը նշեց, որ Ուդումյանն իր սեփական դիմումի համաձայն է դուրս եկել աշխատանքից.«Անհամաձայնություններ չեն եղել աշխատանքի ընթացքում»։ Հարցին՝ հնարավո՞ր է Ուդումյանին տեսնենք այլ պաշտոնում, թե՞ մասնավոր ոլորտում է իր աշխատանքը շարունակելու, Մարտիրոսյանը նշեց, որ չի տիրապետում այդպիսի տեղեկության.«Միայն կարող եմ ասել, որ պարոն Ուդումյանն այնպիսի կրթություն ունի և այնպիսի մասնագետ է, որ հաստատ այլ առաջարկները չեն ուշանա»։
 
Նշենք, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում Սոցապ նախարարությունում տեղակալների նշանակման և ազատման արդեն երրորդ դեպքն է։