Ինչո՞ւ է ադրբեջանական «Turan» գործակալության խմբագիրն իր թիմի հետ եկել Հայաստան

5

Ադրբեջանական «Turan» լրատվական գործակալության խմբագիր Շահին Հաջիևն իր աշխատանքային թիմի հետ այցելել է Հայաստան: Լուրը հաստատեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

ՀՀ արտգործնախարարության կողմից հավատարմագրված ադրբեջանցի լրագրողները մի քանի օր տևած այցի շրջանակներում հանդիպումներ են ունեցել քաղաքական գործիչների և լրագրողների հետ, անգամ այցելել Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հաջիևի այցին Facebook-ի իր անձնական էջում անդրադարձել է նաև ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը։ Նա լուսանկար է հրապարակել ադրբեջանցի լրագրողի հետ՝ մանրամասնելով, որ  հարցազրույց է տվել Հաջիևին, և վերջինս խոստացել է, որ ոչ մի կերպ չի աղավաղի Պողոսյանի խոսքերը:

Հարց է ծագում, թե ինչու էին որոշել Հայաստան այցելել ադրբեջանցի լրագրողները, ի՞նչ հարցերի պատասխաններ էին փնտրում, ինչո՞ւ է մեր ԱԳՆ-ն այդքան հեշտ ու հանգիստ հավատարմագրում ադրբեջանցի լրագրողների թիմին, երբ Բաքվի օդանավակայանում հայկական ազգանուն ունեցող ցանկացած մեկի կյանքը վտանգված է: