Մի՞թե նավթային մագնատ Ռոքֆելլերները կհրաժարվեն նավթից

75

Ռոքֆելլերների  ընտանիքը մտադիր է  վաճառել  սեփական  ածխաջրածնային  ակտիվները  և  ներդնել  էկոլոգիապես  մաքուր  էներգիայի  արտադրության  ոլորտում:  Այս մասին  հայտարարել են Ռոքֆելլեր  եղբայրների  հիմնադրամի  նախագահ Սեֆան Հայնցը, տեղեկացնում է BBC-ին:

Հետաքրքրական է, որ սեպտեմբերի  23-ին  Նյու  Յորքում  մեկնարկում  է  ՄԱԿ-ի  Կլիմայի  փոփոխությունների  հարցերով  մեկօրյա  գագաթաժողովը,  որին  մասնակցում են  125  պետությունների  և  կառավարությունների  ղեկավարներ:

Եվ այս գագաթաժողովի նախորյակին Հայնցը  հայտարարել  է,  որ  կապիտալի դուրսբերումը նավթային  ոլորտից  և  դրանց  ներդրումը  էներգիայի  այլ  ոլորտներ համապատասխանում  է  Ջոն  Ռոքֆելլերի  տեսլականին:

Ռոքֆելլերների  հիմնադրամից  բացի  ևս  180  կազմակերպություններ  և  650  մասնավոր  անձինք  ազատվում  են  իրենց  ածխաջրածնային  ներդրումներից՝  ընդհանուր  թվով  մոտ  50  մլրդ  դոլարի  չափով:

 «Global  Divest-Invest»-ը  տնտեսական  հարթակի  օգնությամբ  կարելի  է  դուրս  բերել  սեփական  ակտիվները,  որոնք  առնչվում  են   օգտակար  հանածոների  ոլորտին,  և այդ նույն միջոցները կարելի է ներդնել  էկոլոգիապես  մաքուր  նախագծերի  մեջ: 

Հիշեցնենք, որ Ռոքֆելլեր  եղբայրների  հիմնադրամը  հիմնվել  է  Ջոն  Ռոքֆելլերի  որդիների  կողմից  1940  թվականին:  2014  թվի  տվյալներով՝  հիմնադրամի  ակտիվները  գնահատվում  են  860  մլն  դոլար:  Ռոքֆելլերների  հիմնադրամը  դեռ  պահպանում  է համաշխարհային ածխաջրածնային  հանածոների  ակտիվների  6  տոկոսը: