Ինչո՞ւ ԲՀԿ առաջնորդին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ խորհրդարան չեք եկել փետրվար ամսին, երբ ընտրակաշառքների մասին որոշակի նյութեր հայտնի են եղել դեռ այն ժամանակ: Այս մասին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից:
Պատգամավորը նաև հարց ուղղեց՝ կա՞ ուղիղ ցուցմունք, որ Գագիկ Ծառուկյանը գումար է տվել, որպեսզի կաշառք բաժանվի:
«Փետրվարին չեկա, որովհետրև եթե գայի այն ժամանակ, շատ հարցադրումների պատասխաններ չէի ունենա: Իմ փաստարկները կլինեին շատ թույլ: Այս ամիսների ընթացքում տեղի են ունեցել ծավալուն աշխատանքներ, ձեռք են բերվել առանցքային նշանակությու ունեցող ապացույցներ»,- ասաց դատախազը:
Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյնաի կողմից ընտրակաշառքի նպատակով փող տրամադրելու հարցին՝ Դավթյանը նշեց՝ կոնկրետ թեկնածուից այդ մասով ուղիղ ցուցմունք եղել է:











