«Իմ քայլը» մտադիր է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին հրավիրել ԱԺ

11
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով վարչապետի ուղերձի տեսանյութի հետ կապված միջադեպին, ասաց, որ իրենք հարցը դիտարկում են տեղեկատվության անվտանգության համատեքստում: Արդյունքում՝ պատասխանատվություն կրողներ կլինեն:

«Եթե կարճ ժամանակում դա տեղի չունենա, «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստվում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին հրավիրել խմբակցություն և ոչ միայն պահանջել, հորդորել, որ նման դեպքերը հետայսու բացառվեն, այլև զբաղվել պատասխանատվության առումով»,- ասաց խմբակցության ղեկավարը: