«Իմ քայլը» խմբակցությունը Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման գործընթաց է սկսելու. Մակունց

6

«Իմ քայլը» խմբակցությունն այսօր քննարկել է 2 հարց: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Առաջինը քննարկվել է ԲՀԿ-ի կողմից ներկայացված առաջարկը քննիչ հանձնաժողով ձևավորելու վերաբերյալ, ինչը տարածքային հանձնաժողովի պատգամավորների կողմից կքննարկվի:

Լիլիթ Մակունցը հայտնեց նաև, որ քննարկվել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությանը՝ Սահմանադրական դատարանի իրավիճակի շուրջ:

«Խմբակցությունը որոշեց Սահմանադրական դատարանի դատավոր-անդամներից մեկի նկատմամբ սկսել գործընթաց՝ լիազորությունները դադարեցնելու» վերաբերյալ, խոսքը Հրայր Թովմասյանի մասին է»,- ասաց Մակունցը: