«Իմ քայլը» դեմ քվեարկեց իր ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը

12
Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Իմ քայլը» երկրորդ ընթերցմամբ ձախողեց իր ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը: Պատգամավորները երկրորդ եւ վերջին ընթերցմամբ հավանություն չտվեցին «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրական նպաստների մասին» օրենքում փոփոխություններին:

Դեմ արտահայտվեց 82 պատգամավոր, կողմ՝ 27-ը:
 
Նշենք, որ նախագիծը բուռն քննարկվեց և հավանության էր արժանացել ընդդիմադիր խմբակցությունների կողմից: