ԱԺ-ում ծեծկռտուքից հետո ելույթը շարունակեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ իրեն ինչքան էլ խփեմ, միևնույն է, խոսելու է:
Տեղից «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանն արձագանքեց. «Խոսա, բայց մարդավարի խոսա»:
Մի քանի պատգամավորներ շրջապատեցին Սասուն Միքայելյանին, որ հանկարծ նորից ծեծկռտուք չսարքի:
Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Իմ վիզը կտրողը չի ծնվել, հերիք ա ստեղ շմայսություն անես: Հանգիստ քեզ պահի, վափշե: Հերիք ա, չի լինելու էս մշակույթը ստեղ: Հեղափոխություն է եղել նաեւ էդ մշակույթի համար: Հերիք եղավ: Ձեւ չկա: Գալիք մեջքից խփում եք, արա»,-հայտարարեց Մարուքյանը:
Կրկին տասնյակ պատգամավորներ տեղնրից ելան՝ փորձելով թույլ չտալ հերթական բախումը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստիպված էր ընդհատել նիստը:











