Այսօր Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր՝ ՀՀ քաղաքական տարբեր գործիչների, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած հանդիպմանը:
Դեսպանը չի մանրամասնել, թե ինչ են քննարկել երկրորդ նախագահի հետ․ «Լրացուցիչ մեկնաբանություններ անելը դժվար է, ես կարծում եմ, որ մեր կայքում եղած տեղեկությունը բավական է»:
Ինչ վերաբերում է հանդիպման նպատակներին, դեսպանը նշել է․ «Իմ պարտականությունն է հասկանալ` ինչ է տեղի ունենում երկրում»:











