Իմ ազգականներից որևէ մեկը նախարարությունում չի աշխատում. Բաթոյան

8
Իմ ազգականներից որևէ մեկը նախարարությունում չի աշխատում: Այն տեղեկությունը, որ տատիկիս քրոջ թոռն աշխատում է մեզ մոտ, հերքվել է, սուտ է, այսինքն՝ այդ բոլոր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Ինչ վերաբերում է նրան, որ մեր աշխատակազմի գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարողը քրոջս տեգրն է, այդ մասին դեռևս մեկ տարի առաջ քաղծառայողի գրասենյակը հրապարակում է իրականացրել: Այսինքն՝ համապատասխանում է ֆինանսական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պատոնի անձնագրի պայմաններին: Նա իմ ազգականը չէ, բայց շուտով մենք մրցույթ ենք անելու, դա ժամանակավոր պաշտոն է», – նշեց նախարարը: