Իմքայլական պատգամավորին հեծանվով վրաերթի ենթարկողն ազատ արձակվեց

8
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին հեծանվով վրաերթի ենթարկելու գործով մեղադրյալ Արթուր Ալեքսանյանն ազատ է արձակվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Էմին Բեգլարյանը.

«Հենց նոր դատավոր Ա. Նիկողոսյանի որոշմամբ «հեծանվի գործով» իմ և փաստաբան Կարեն Մեջլումյանի կալանավորված պաշտպանյալն ազատ արձակվեց հիմնավոր կասկածի և հիմքերի բացակայությամբ»: