Թրամփը մտադիր է ժամանակավորապես դադարեցնել ներգաղթը դեպի Միացյալ Նահանգներ

22

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, մտադիր է ժամանակավորապես դադարեցնել ներգաղթը դեպի Միացյալ Նահանգներ։ Այս մասին նա հայտնել է թվիթերի իր միկրոբլոգում. հաղորդում է BBC-ն։

«Անտեսանելի թշնամու հարձակմամբ պայմանավորված և մեր հրաշալի քաղաքացիների աշխատատեղերի պահպանման անհրաժեշտությունից ելնելով, կստորագրեմ հրաման՝ դեպի Միացյալ Նահանգներ միգրացիայի ժամանակավոր դադարեցման մասին»,- գրել է նա։

Սպիտակ տան ղեկավարը չի հայտնել հրամանի ստորագրման ժամկետը և չի նշել, թե դեպի ԱՄՆ ներգաղթի դադարը որքան ժամանակով կնախատեսվի։

Հավելենք, որ վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ն կորոնավիրուսի վարակակիրների ու մահերի թվով առաջին տեղում է։ Այնտեղ կա վարակման 792․938 և մահվան 42․518 դեպք։