Թուրքական նավաշինական Dearsan գործարանը մտադիր է Ադրբեջանի ռազմածովային ուժերի հետ համատեղ չորս ռազմանավ կառուցել: Այդ մասին հայտնել է գործարանի մենեջեր Սերվեթ Բիլգինը:
Նա մանրամասնել է, որ տվյալ հարցի շուրջ Ադրբեջանի կառավարության հետ բանակցություններ են անցկացվել: Դրանց շրջանակում Բաքվին ներկայացվել է չորս նախագիծ:
«Բացի այդ, տվյալ հարցը քննարկվել է Ադրբեջանի ռազմածովային ուժերի հետ: Եթե կողմերը համաձայնության գան, մենք ձեռնամուխ կլինենք Ադրբեջանում նավերի համատեղ կառուցմանը»,-ասել է Բիլգինը:
Հայտնի է, որ նախագիծն արդեն ներկայացվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:














