Թուրքիան Սիրիայի հետ սահմանին 15 հազարանոց զորք է տեղակայել

8

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի (ԳՇ) կողմից մշակված «հավանականությունների պլանավորման» ծրագրի շրջանակներում Սիրիայի հետ սահմանին 15 հազարանոց զորք է տեղակայվել:

Թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի տեղեկացմամբ` սահման է ուղարկվել նաև համապատասխան զինտեխնիկա`«Fırtına» տեսակի հաուբից հրանոթներ, տանկեր և հրետանային մարտկոցներ, որոնք տեղակայվել են սահմանագծի վտանգավոր հատվածներում:

Նշվում է, որ գլխավոր շտաբի կողմից պլանավորվել է թուրք-սիրիական սահմանին ստեղծել հումանիտար անվտանգության գոտի: