Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ երկխոսելու. Դավութօղլու

14

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն նույնպես անդրադարձել է 1915 թվականի հայոց ցեղասպանությանը, այն որակելով ոևպես անմարդկային տառապանքներ՝ երկխոսության կոչ անելով Թուրքիային և Հայաստանին: Այս մասին գրում է Բրիտանական The Guardian պարբերականը, որում հրապարակված հոդվածում Դավութօղլուն կարծիք է հայտնել, որ ապրիլի 23-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տարածած աննախադեպ հայտարարությունը նմանօրինակ երկխոսության եզակի հնարավորություն է ընձեռու

«Հայերի ազդեցությունը երկրի ինտելեկտուալ կյանքում և արվեստի բնագավառում հնարավոր չէ գերագնահատել… Էդգար Մանասը, ևս մեկ հայ, Թուրքիայի ազգային հիմնի ստեղծողներից մեկն էր: 19-րդ դարի օսմանյան ճարտարապետությունը առանձնացել է օսմանյան սուլթանների կողմից պատվիրված և հայ ճարտարապետների կողմից կառուցված շինություններով, հատկապես Բալյան ընտանիքի կառուցապատողներով: Առանձնահատուկ հիշատակման են արժանի Ստամբուլի այնպիսի հանրահայտ ճարտարապետական կոթողներ, ինչպիսիք են կայսերական Դոլմաբաղչե և Բեյլերբեյի պալատները, որոնք վերագրվում են Բալյաններին, այնպես, ինչպես Բոսֆորի երկայնքով կառուցված մի քանի նշանակալից մզկիթներ», – գրել է Դավութօղլուն:

Թուրքիայի արտգործնախարարը, ինչպես և վարչապետը, իրենց հանցաքների համար մեղավոր են տեսնում Առաջին համաշխարհային պատերազմի տարիները, որոնք ըստ Դավութօղլու՝ մեծ վնասներ են հասցրել:

Այնուամենայնիվ, Դավութօղլուն այդպես էլ չի ասել Հայոց Ցեղասպանություն բառը, բայց. «Հավատում եմ, որ ժամանակն է ներդրում անել այս հարաբերություններում: Մենք, սակայն, կարող ենք հաջողության հասնել, եթե հաշտության ավելի մեծ ձգտում լինի: Թուրքիան պատրաստ է», – հավելել է Դավութօղլուն: