Թուրքիան շարունակում է թուրք-սիրիական սահմանին զինտեխնիկա կուտակել

4

Թուրքիայի զինված ուժերը թուրք-սիրիական սահմանային Հաթայ նահանգում շարունակում են զինտեխնիկա կուտակել: Այնտեղ է  ուղարկվել ևս 10 տանկ: Այս մասին ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով թուրքական Habertürk-ին:

Տեկեղության համաձայն` Թուրքիան թուրք-սիրիական սահմանին ուժեր է մոբիլիզացնում Սիրիայի Աֆրինի շրջանում տեղակայված քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (YPG) և քրդական ժողովրդական ինքնապաշտպանական ուժերին հարվածելու նպատակով:

Թուրքիան թուրք-սիրիական սահմանի Հաթայ նահանգում ուժերի կուտակումը սկսել է դեռ կիրակի օրը՝ հունվարի 14-ին: Առաջին օրը թուրք-սիրիական սահման էր ուղարկվել 5 տանկ, իսկ հունվարի 15-ին` 24 միավոր տարբեր տեսակի զինտեխնիկա, այդ թվում նաև զրահամեքենաներ և կապի ապահովման միջոցներ: