Անկարան ներողություն չի խնդրի խոցված Սու-24 ռուսական ինքնաթիռի հետ կապված միջադեպի համար: Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Եթե կողմերից որևէ մեկը պետք է ներողություն խնդրի, ապա դա մենք չենք: Ներողություն պետք է խնդրեն նրանք, ովքեր խախտել են մեր օդային տարածքը: Մեր օդաչուներն ու զինված ուժերը պարզապես իրենց պարտականությունն են կատարել, որը կայանում էր խախտմանը պատասխան տալու մեջ», – ասել է Էրդողանը:














