Թուրքիան Մաքսային միության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու ցանկություն ունի

9

Թուրքիան Մաքսային միության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու ցանկություն ունի: Տեղեկացնում է  РИА Новости լրատվական գործակալությունը:

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչիի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը: Զեյբեքչին հանդես է եկել Մաքսային միության հետ ավելի սերտ համագործակցության օգտին. «Մենք պայմանավորվել ենք ստեղծել համապատասխան աշխատանքային խումբ և սեպտեմբերին սկսել այդ հնարավորությունների ու հեռանկարների մանրակրկիտ քննարկումը»:

Նախարարները հանդիպել են G-20-ի գագաթաժողովի շրջանակներում, որն անցկացվում էր Սիդնեյում: 

Նշենք, որ Թուրքիան դեռևս անցյալ տարի տարբեր մակարդակներով հայտարարել է, որ Մաքսային միության հետ համագործակցելու ցանկություններ ունի: