Թուրքիան հետ է կանչել Լյուքսեմբուրգում իր դեսպանին

9

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պատճառով Թուրքիան հետ է կանչել Լյուքսեմբուրգում իր դեսպանին: Այս մասին հայտնում է Hurriyet-ը:

Հիշեցնենք, որ  Լյուքսեմբուրգի օրենսդիր մարմինը՝ Պատգամավորների պալատը, միաձայն ընդունել էր բանաձև, որով Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածը ճանաչվում էր ցեղասպանություն:

Նշենք, որ այժմ 8 երկրում Թուրքիան դեսպաններ չունի: