Թուրքիան անորոշ ժամանակով հետաձգել է «Թուրքական հոսք» գազատարի շուրջ բանակցությունը Ռուսաստանի հետ: Այդ մասին հայտնում է Reuters-ը:
Թուրքական կողմը պնդում է ռուսական գազի մատակարարման 10,25 տոկոս զեղչ 28-30 մլրդ տարեկան գազի մատակարարման դեպքում: Իսկ Ռուսաստանն էլ իր հերթին Թուրքիայից պահանջում է անմիջապես համաձայնություն տալ մի քանի կարևոր կետերի շուրջ, ինչն ըստ չինովնիկի անհնար է:














