Թուրքիան հետախուզական արբանյակ է արձակել

53

Դեկտեմբերի 5-ին թուրքական Göktürk-1 հետախուզական արբանյակն արձակվել է Ֆրանսիական Գվիանայում գտնվող տիեզերակայանից։ Հայտնում է Daily Sabah-ը:

Göktürk-1-ը Թուրքիայի զինված ուժերին ապահովելու է Երկրի մակերևույթի մասին բարձրորակ նկարներով։ Երկրի շուրջ նրա պտույտի տևողությունը կազմելու է 90 րոպե։

Ֆրանսիական արտադրության այդ արբանյակը տարեկան Երկիր կուղարկի ավելի քան 60.000 լուսանկար։

Նշենք, որ արբանյակն արտադրել են իտալական Telespazio և ֆրանսիական Thales Alenia Space ընկերությունները։