Թուրքիան Հայաստանին սահմանակից նահանգներում քրդերի դեմ ռազմական գործողություններ է սկսել

10

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ երկրի զինված ուժերը նոր գործողություններ են սկսել Քրդստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ։ Գործողության անվանումն է «Kıran-4»։

Ermenihaber-ի տեղեկացմամբ, ռազմական գործողություններն ընթանում են Հայաստանի հետ սահմանակից Կարս, Իգդիր, Աղրը նահանգներում։

Գործողությունը մեկնարկել է սեպտեմբերի 25-ին։ Ներգրավված են ժանդարմերիայի և այլ ուժային կառույցներ։ Ընդհանուր առմամբ գործողությանը մասնակցում է 1200 զինվորական։