Թուրքիան ԵՄ անդամ դառնալուն պես պատրաստ է կառույցին 60.000 զինվոր տրամադրել

14

Թուրքիան Եվրամիությանը միանալու դեպքում պատրաստ է կառույցին 60.000-անոց բանակ տրամադրել, հայտարարել է ԵՄ-ի հարցերով Թուրքիայի նախարար Վոլքան Բոզքըրը: Գրում է РИА Новости-ին:

Ինչպես արդեն հայտնել էինք, Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել էր, որ ԵՄ-ին անհրաժեշտ է ստեղծել սեփական միասնական բանակը։ Այդ գաղափարին հավանությունն էր տվել Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

Եվ ահա առիթից օգտվելով՝ թուրք նախարարը Թուրքիայում Չեխիայի դեսպանի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ ԵՄ-ն իր սեփական բանակը չունենալու պատճառով թույլ ուժ է հանդիսանում։ «Եթե Թուրքիան ԵՄ-ի անդամ լիներ, ապա 60.000 զինվոր կտրամադրեր»,- ասել է նախարարը: