Թուրքիայում Խարբերդի հայկական բողոքական եկեղեցին հյուրանոց դարձնելու թույլտվություն են տվել

19

Թուրքիայում  Խարբերդի հայկական բողոքական եկեղեցին հյուրանոց դարձնելու թույլտվություն են տվել։ Հաղորդում է T24.com -ը:

Հրապարակված տեղեկության համաձայն՝ թեև Խարբերդի հայկական բողոքական եկեղեցին գրանցված է Թուրքիայի մշակույթային ժառանգության ցանկում, սակայն դա չի խանգարել եկեղեցու տարածքում հյուրանոց կառուցելու կամ այն հյուրանոց դարձնելու թույլտվություն տրամադրել։

Եկեղեցու տարածքը որպես ավտոկայանատեղի օգտագործող անձը դիմել է համապատասխան կառույցներին և հյուրանոց կառուցելու թույլտվություն ստացել՝ նշելով, որ  երկու հարկից է բաղկացած կառույցը չէր կարող եկեղեցի եղած լիներ։