Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձի հարցում ակնկալում ենք Մայր Աթոռի աջակցությունը. Ադոնց

11

Կհորդորեի չանհանգստանալ: Թուրքիայից վերադարձն ապահովելու համար պետք է գնահատել իրավիճակը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը՝ այն դիտարկմանն ի պատասխան, որ Թուրքիայում ապրող ՀՀ քաղաքացիները հայրենիք վերադառնալու համար գրանցվելու հարցում մտավախություն ունեն:

«Առանց գրանցման իրավիճակը գնահատել անհնարին է: Օբյեկտիվ պատճառներով մենք չունենք դիվանագիտական ներկայացուցչություն Թուրքիայում, այս առումով փոխգործակցում ենք Մայր Աթոռի հետ, կխնդրեի չանհանգստանալ և չվախենալ»,- նշեց փոխնախարարը: 

Ըստ Ադոնցի՝ այժմ Թուրքիայում գտնվող և պատրիարքարանում գրանցված ՀՀ քաղաքացիները 56-ն են: Նախապատրաստական աշխատանք է տարվում՝ ՀՀ տեղափոխելու ճանապարհ գտնելու համար:

«Այս հարցում ակնկալում ենք Մայր Աթոռի աջակցությունը»,- նշեց արտգործնախարարի տեղակալը: