Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին վտանգված է. Ջ. Քերի

11

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մեջ կասկածվողների նկատմամբ աննախադեպ բռնաճնշումների հետ կապված ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին թուրքական կառավարությանը ժողովրդավարական սկզբունքներին հետևելու կոչ է արել՝ շեշտելով, որ այդ քայլերը հարցականի տակ են դնում  Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին:

Washington Post թերթը հայտնում է, որ Քերին անհանգստություն է հայտնել Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո շարունակվող ձերբակալությունների և հազարավոր չինովնիկների կալանավորվելու կապակցությամբ: Ռազմական հեղաշրջման փորձի հետ կապված Թուրքիայի ղեկավարությունը չի բացառել երկրում մահապատիժը վերականգնելու հնարավորությունը:

Ամերիկյան թերթի կարծիքով` նման գործողությունները վտանգում են ժողովրդավարական սկզբունքները, իսկ դա իր հերթին հարցականի տակ է դնում  Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: